Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հայ-չինական ժամանակակից երաժշտության համերգ

Հայ-չինական ժամանակակից երաժշտության համերգ
08.07.2016 | 11:58

Հայաստանի կոմպոզիտորների միությունն իր ստեղծագործական գործունեությանը զուգահեռ, շարունակում է հայ ժամանակակից պրոֆեսիոնալ երաժշտության տարածման, մասայականացման աշխատանքները:

ՀՀ մշակույթի նախարարության ակտիվ գործնական աջակցությամբ արդեն իսկ իրագործվել են ՀԿՄ «Համագործակցությունե նախագծի երկու ` հայ-ռուսական և հայ - վրացական ժամանակակից երաժշտության փառատոնները, որոնց արդյունքում հայ ունկնդիրը ծանոթացել է ժամանակակից ռուս և վրաց գործընկերների աշխատանքներին, իսկ ՌԴ-ի տարբեր քաղաքներում կայացած և հուլիսի 17-21-ը նաև Վրաստանի մի շարք քաղաքներում անցկացվելիք պատասխան համերգներին հնչող հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն էլ հիանալի հնարավորություն են մեր կոմպոզիտորական դպրոցի՝ արտերկրում փայլուն դրսևորման համար:


Արդեն երկու տարի է, ինչ ՀԿՄ-ն Հայաստանում Չինաստանի դեսպանության միջոցով բավական լուրջ և հետևողական աշխատանք է տանում «Համագործակցություն» նախագծին չինացի գործընկերների մասնակցության ուղղությամբ: «ՈՒրախությամբ նշենք, որ մեր հրավերն ընդունվել է ոգևորությամբ և 2016թ-ի հուլիսի 8-10-ը մեզ կայցելելն ՉԺՀ-ի երաժշտական ասոցիացիայի գլխավոր քարտուղար, փոխնախագահ Հան Քսինյանը և նրա երկու կոլեգաները: Հուլիսի 9-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայանալիք համերգի առաջին բաժնում կհնչեն չինացի ժամանակակից կոմպոզիտորների (այդ թվում հատուկ այս փառատոնի համար գրված ստեղծագործություններ), իսկ երկրորդ բաժնում` հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նախագծի շրջանակներում կկայանա այց նաև Եղեռնի հուշահամալիր, Մատենադարան, Սարյանի տուն-թանգարան, հանդիպում ՀԿՄ անդամների հետ»,- ասվում է կոմպոզիտորների միության տարածած հաղորդագրության մեջ:
Նախագծի իրականացմանն իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանում ՉԺՀ -ի դեսպանությունը` ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Էրլոնի:

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ